Բացել լրահոսը Փակել լրահոսը
fb37367b21253c363fb5eacdcbfdfdc9
A A
Հասարակություն

Լարված իրավիճակ Էջմիածնում․ բեռնատարների վարորդները փակել են դեպի Երևան ավտոճանապարհը․ shamshyan.com

Արդեն 1 ժամից ավելի է Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Էջմիածնի գլխավոր մուտքի հատվածում, ի նշան բողոքի մոտ 250-ից ավելի վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում և բեռնատարներով փակել են ճանապարհը։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ըստ աղբյուրի, բողոքի պատճառը կշեռքներն են, որով բարձված ավտմեքենաները կշռվում են։ Ու եթե սահմանված չափից շատ է բարձված բեռնատարը, ապա վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության։ 

Բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվում են ճանապարհը բացել և պահանջում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպում։ Մանրամասները սկզբնաղբյուրում։