Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Միրզոյանը Արցախի պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարները (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ:

Պատվիրակության կազմում էին նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և պաշտնատար այլ անձիք: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Արարատ Միրզոյանը մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումների զարգացումները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարները: