Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կրքերը ԵԽԽՎ-ում թեժացան Մամիջանյանի ելույթից հետո. հայերն ընդդեմ ադրբեջանցիների և թուրքերի (տեսանյութ)

Այսօր ԵԽԽՎ-ում ազատ դեբատների ժամին ելույթ էր ունենում Հայաստանի պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը: Նա խոսեց Արցախի մասին. «Աշխարհը մենակ է թողել Արցախին Ադրբեջանի հետ»: Հենց այս պահին ադրբեջանցիներից մեկի համբերությունը չհերիքեց ու ընդմիջեց, թե թեմայի հետ կապ չունի:

Նրան պաշտպանեց թուրք նախագահողը՝ Ահմեդ Յիլդիզը:

Այստեղ արդեն Հայաստանի մյուս պատվիրակները զայրացան, եւ Թուրքիայի ներկայացուցչին հիշեցրին, որ այսօր ինքը նախագահողի կարգավիճակում է եւ իրավունք չունի որեւէ մեկի շահերը պաշտպանել կամ չպաշտպանել՝ ելնելով իր ազգային պատկանելությունից:

Մանրամասները՝ տեսանյութում