Բացել լրահոսը Փակել լրահոսը
8aa4836aba7ad8a20e500165fc8b0680
A A
Հասարակություն

Լեհաստանի քաղաքացին Kia-ով բախվել է առաքիչի վարած մոպեդին․ 15-ամյա մոպեդավարը տեղում մահացել է․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 02։15-ի սահմաններում Լեհաստանի քաղաքացի 20-ամյա Միքայել Յան-Ստանիսլավը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում, կարմիր լույսի տակ կայանված Երևանի բնակիչ 15-ամյա Հովհաննես Մ․-ի վարած մոպեդին։ 

Բախման հետևանքով մոպեդը մի քանի մետր շպրտվել է, իսկ մոպեդավարը տեղում մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Kia մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է բախման տեղից մոտ 800 մետր հեռավորության վրա։ Կայքի տեղեկություններով՝ անչափահաս տղան Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում առաքիչ էր աշխատում և առաքում կատարելիս է եղել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։