ԵԽԽՎ-ում ֆիքսվեց փաստը, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեզ համար ԵԽԽՎ-ում կարեւոր է արձանագրումը, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա, օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքը եւ սա զուգորդվել է բազմաթիվ ռազմական հանցագործություններով։ Այս իրողությունները աներկբայորեն ֆիքսվեցին այստեղ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
Ըստ նրա՝ այս նստաշրջանի համար ինչ նպատակ հայկական պատվիրակությունը դրել էր իր առջեւ, իրականացրեց։ Ներկայումս պատվիրակությունը քայլեր է ձեռնարկում, որ հնչած գնահատականները արձանագրվեն կոնկրետ բանաձեւում, խոսքը, բնականաբար, այս նստաշրջանի մասին չէ։ Հիշեցնենք, որ այս անգամ փաստաթուղթ չընդունվեց։
Հարցին՝ ԵԽԽՎ-ն ինչպես է պատկերացնում Արցախի ժողովրդի ապագան, պարոն Ռուբինյանը պատասխանեց․ «ԵԽԽՎ-ում առնվազն կա կոնսենսուս,որ Արցախի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը պետք է լուծվի»
Մանրամասները՝ տեսանյութում