Ո՛չ Պուտինը և ո՛չ էլ Զելենսկին հիմա չեն կարող այդպիսի քայլի գնալ․ Ալեքսանդր Իսկանդարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուկրաինացիները և ռուսները կռվում են տարբեր ձևերով։ Ռուսները, որպեսզի հասնեն հաջողության իրենց պետք է զորահավաքը կազմակերպեն, իսկ դրա համար չունեն բավականացնող գործիքակազմ և հնարավորություններ»․ այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ըստ քաղաքագետի՝ ռուսական բանակը առավել մեծ հաջողությունների կարող է հասնել ձմռանը, այդ իսկ պատճառով ուկրաինական բանակը հիմա շտապում է և կարողանում է ազատագրել որոշակի տարածքներ։
Ինչ վերաբերում է բանակցությունների միջոցով խաղաղության հաստատմանը, ապա քաղաքագետը կարծում է, որ այս պահին դրան հասնելու հնարավորություն չկա․ «Ո՛չ Պուտինը և ո՛չ էլ Զելենսկին հիմա չեն կարող այդպիսի քայլի գնալ»։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կդիմի ՀԱՊԿ զորքերի օգնությանը Իսկանդարյանը պատասխանեց․ «Դա լուրջ չէ, այդ օգնությունը ՀԱՊԿ-ի կողմից չի կարող լուրջ լինի, եթե նույնիսկ այդպիսի օգնություն լինի»։
Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support