A
A
Ինչ էին անում ԵԽԽՎ նախագահն ու ԵԽ գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ նիստից առաջ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵԽ գլխավոր քարտուղարն ու ԵԽԽՎ նախագահն այսօր լուսանկարվեցին՝ իրենց զորակցությունը հայտնելով իրանցի կանանց,ովքեր պայքարում են հանուն իրենց հիմնարար իրավունքների։ ԵԽԽՎ նիստից առաջ միջանցքում եւ դահլիճում նրանք լուսանկարվեցին իրանցի Մահսա Ամինի նկարը ձեռքին, 22-ամյա աղջկա, ով ձերբակալվել եւ ոստիկանական բաժանմունքում մահացել էր մահմեդական գլխաշորը՝ հիջաբը պատշաճ չկրելու համար։ Նրա մահը հակառավարական ցույցերի առիթ է դարձել շաբաթներ շարունակ։