Բացել լրահոսը Փակել լրահոսը
310782057_122247950625810_1772578544860739327_n
A A
Հասարակություն

Հարություն Մանուչարյանը հրաժարվում է Բերդի համայնքապետի պաշտոնից

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը որոշել է հրաժարվել համայնքի ավագանու անդամի իր մանդատից։ Ֆբ-ի իր էջում նա գրել է․

 

«Սիրելի’ հայրենակիցներ,

Օրեր առաջ մենք միասին հաղթեցինք մեր համայնքում և հերթական անգամ ապացուցեցինք, որ թասիբով ու պատվով ժողովուրդ ենք:

Այսօր ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից:

Այդ որոշումը վերաբերում է միայն մանդատին, այլ ոչ երբեք այն պարտականություններին և պարտավորություններին, որոնք ես ստանձնել եմ ձեր առաջ և խոսք եմ տվել իրականացնել:

«Զորավոր Համայնք» դաշինքը ձեր վստահությամբ և աջակցությամբ հաղթանակ է տարել և իրականացնելու է տրված խոստումները:

Համայնքի բարեկեցությունը, զարգացումը, ապահովությունն ու անվտանգությունն ինձ համար վեր են ցանկացած տեսակի անձնական շահից և պաշտոնից:

Ես շարունակելու եմ ապրել ու աշխատել հանուն մեր համայնքի:

Ես մեր դաշինքի մի մասն եմ, շարունակում եմ մնալ ձեզանից յուրաքանչյուրի կողքին կանգնած և յուրաքանչյուրիդ հոգսով ապրող:

Սիրով՝ ձեր Հարություն Մանուչարյան»,- գրել է Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։

Հիշեցնենք` Հարություն Մանուչարյանն անցած տարվանից կալանավորված է։ Նա սեպտեմբերի 25-ին անազատության վայրից վերընտրվեց իր պաշտոնում՝ հաղթելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վահրամ Սուքիասյանին։
Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։
 
Դատարանն այսօր որոշեց Հարություն Մանուչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։