Բացել լրահոսը Փակել լրահոսը
311013169_404571101864766_3151731350879706186_n
A A
Հասարակություն

Արագ արձագանքման բժշկական թիմերի հանդիպումն ավարտված է․ ՀՀ-ն հյուրընկալել էր 100 երկրից 500 պատվիրակի

Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) երևանյան գլոբալ հանդիպումն ավարտված է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանը հյուրընկալել էր աշխարհի 100 երկրից շուրջ 500 պատվիրակի՝ բժիշկներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր։

Եռօրյա պանելային քննարկումներ, մամուլի ասուլիս, պաշտոնական ընթրիք. գլոբալ հանդիպման մասնակիցները Հայաստանից հեռանում են, ինչպես իրենք են ասում, տպավորված։ Նրանց խոսքով՝ միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով, քննարկումներն առավել քան արդյունավետ էին:

Փակման հանդիսավոր արարողությանը ԱԱԲԹ մասնակիցները պատմում էին այս գլոբալ հանդիպման կարևորության, ստացած գիտելիքների ու հմտությունների մասին։

Փակման արարողության վերջում, որպես երախտիքի խոսք աշխարհի բոլոր բժիշկներին, հանդես եկավ Տավուշի երեխաներ երգչախումբը։ Դահլիճը հոտնկայս ծափահարում էր փոքրիկ տավուշցիներին։

ԱԱԲԹ հաջորդ՝ 6-րդ հանդիպումը, կկայանա 2 տարի անց: