Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 - 2022-10-05T131001.606
A A
Պաշտոնական

Պետականությունն ապրում է նաև կրթության շնորհիվ․ Արմեն Սարգսյան

Ուսուցիչը մշտապես կարևոր տեղ է ունեցել և այսօր էլ ունի ունի մեր արժեքային համակարգում։ Պետականությունն ապրում է նաև կրթության շնորհիվ, որ նույնն է՝ կրթված անհատի, կրթված հասարակության, կրթված ժողովրդի շնորհիվ:

Մարտահրավերներով ու դժվարություններով լի այս ժամանակներում մեր պետությունն ամենատարբեր ոլորտներում որակյալ մասնագետների, ինչպես նաև պատրաստված, կրթված և պատասխանատու անհատների, կրթված հասարակության կարիք ունի:

Ուսուցի՛չն է, որ իր էությամբ և աշխատանքով կանգնած է նման մասնագետների և անհատների, նման հասարակության կրթության և դաստիարակության ակունքում։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար, և շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսուցիչներ:

Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ