A
A
Ինչո՞ւ է ԱՆԻՖ-ը դատական հայցեր ներկայացրել լրատվամիջոցների դեմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հրապարակ» թերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը մեկ տարվա ընթացքում դատական երեք ծանուցում է ստացել, երեքի դեպքում էլ հայցվորը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն է` ԱՆԻՖ-ը։ Կազմակերպությունը հայց է ներկայացրել պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջով։
2019 թ մայիսին կառավարության որոշմամբ ստեղծված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն ու նրա տնօրեն Դավիթ Փափազյանը վերջին երկու տարվա ընթացքում ընդհանուր յոթ հայց են ներկայացրել լրատվամիջոցների դեմ՝ երեքը՝ «Հրապարակի», երկուսը՝ «168 ժամի», մեկական էլ «Անալիտիկի» ու «Փաստինֆո»-ի հիմնադիրների դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում