Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սեփական ճակատագիրը ինքնուրույն ենք որոշելու․ Կայացել է Արցախի ԱԽ նիստը (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի առաջարկին, այսօր հրավիրել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների և ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի մասնակցությամբ: Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական վերջին զարգացումները։ Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումների արդյունքում ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցները միաձայն հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: Արցախի հանրային հեռուստաընկերություն