Բացել լրահոսը Փակել լրահոսը
01
A A
Սպորտ

Ծաղկաձորում մեկնարկել է «ՉեսսՄուդ Օփեն» շախմատի մրցաշարը

 

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «ՉեսսՄուդ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են շուրջ 11 երկրների մոտ 180 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 18 գրոսմայստեր և 37 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետներ:

 

Ա խմբի մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ տոնեցին 32 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից միայն 10-ն են գրոսմայստեր: Հայաստանի պատվիրակներից մրցաշարը վստահ սկսեցին գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը:

 

Այսօր կկայանան 2-րդ տուրի պարտիաները: Շանթ Սարգսյանը կհանդիպի կանանց միջազգային գրոսմայստեր Ալեքսանդրա Օբոլենցևայի հետ: Ուժեղ մրցակիցներ են բաժին հասել միջազգային վարպետներ Վահե Դանիելյանին ու Էրիկ Չաքրյանին՝ հանձինս գրոսմայստերներ, ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովի և հնդիկ Սանկալպ Գուպտայի: