Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՌԴ նախագահ Պուտինը հանդես է գալիս ելույթով․ Ուղիղ (տեսանյութ)

Ռուսաստանը չի ձգտում վերականգնել Խորհրդային Միությունը, դա նրան պետք չէ։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի կազմում չորս նոր մարզերի ընդունման արարողության ժամանակ։

«Խորհրդային Միություն չկա, անցյալ չկա։ Այո, եւ այսօր Ռուսաստանին դա այլեւս պետք չէ, մենք դրան չենք ձգտում»,- ասել է նա։ «Սակայն չկա ավելի ուժեղ բան, քան միլիոնավոր մարդկանց վճռականությունը, ովքեր իրենց մշակույթով, հավատքով, ավանդույթներով, լեզվով իրենց Ռուսաստանի մաս են համարում»,- հավելել է նա։