Բացել լրահոսը Փակել լրահոսը
lars 672683.
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Լարսի իրավիճակը խնդիր է ստեղծում բեռնատարների համար. Վրաստանի Ներմուծողների միության նախագաh

Ռուսաստանում սկսված զորահավաքից հետո վրաց-ռուսական Վերին Լարսի երկայնքով ստեղծված մեքենաների, բեռնատարների կուտակումները ստեղծում են ոչ միայն անվտանգության, այլև տնտեսական խնդիրներ։

Վրաստանի Ներմուծողների միության նախագահ Իվա Ճկղոնիայի խոսքով, մեքենաների մեծ քանակությամբ հոսքերը կհանգեցնեն բեռնատարների պակասի։

«Լոգիստիկայի առումով իրավիճակը դեռ բավական բարդ է։ Հիմա կիլոմետրերով հերթեր են գոյացել։ Այստեղից ապրանքները տանելու համար պետք է բեռնատարներ մտնեն երկիր, որպեսզի այստեղ ապրանք բերեն և տանեն, հակառակ դեպքում ապրանքների դեֆիցիտ կստեղծվի»,- ասել է Ճկղոնիան։

Աղբյուր՝ Aliq.ge