Բացել լրահոսը Փակել լրահոսը
1093726
A A
Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ և մանրամասն ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները: Արմեն Գրիգորյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, երկուստեք կարևորել ենք ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները»,- նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը: