Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Արմավիրի մարզի խաղողագործները շարունակում են բողոքի ակցիան (տեսանյութ)

Արմավիրի մարզի խաղողագործները շարունակում են բողոքի ակցիան։ Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպումը, ըստ գյուղացիների, անարդյունավետ էր, և չլուծվեց խաղողի մթերման խնդիրը։

Խաղողագործները նախօրեին նախարարի հետ հանդիպումից հետո նախ փակեցին Արմավիր-Երևան մայրուղին, իսկ այսօր՝ Հուշակերտ-Ամասիա միջհամայնքային ճանապարհը։ 

Նշենք, որ Ամասիայում տեղակայված գինու մթերման արտադրամասն այսօրվանից սկսել է մթերումը, բայց պայմանները գյուղացիներին չեն գոհացնում։

Գյուղացիների խոսքով՝ կշարունակեն բողոքի ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի լուծվել, իսկ նրանց պահանջը՝ խաղողը մթերել մինչև վերջին հատիկը գոնե ինքնարժեքի սակագնով։

Մանրամասները՝ ԱԼՏ ՀԸ տեսանյութում։