Բացել լրահոսը Փակել լրահոսը
կրակոց սահման
A A
Պաշտոնական

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 18:00-ից սկսած կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
 
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
 
Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։