Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Պետական բարձր պարգև՝ բժշկագիտության դոկտոր Ռոջեր Օհանեսյանին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանի Անկախության տոնի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած ակնառու նվաճումների և երկարամյա հայրենանվեր գործունեության համար «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, բժշկագիտության դոկտոր Ռոջեր Օհանեսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Նախագահը պետական պարգևը հանձնելով դոկտոր Ռոջեր Օհանեսյանին՝ շնորհավորել է նրան, բարձր գնահատել նրա վաստակը և մաղթել քաջառողջություն ու հաջողություններ: