Բացել լրահոսը Փակել լրահոսը
308470768_8782494651776494_577363623435874509_n
A A
Մշակույթ Հասարակություն

Ֆրանսիական 𝐒𝐎𝐋𝐈-𝐓𝐔𝐓𝐓𝐈 երգչախումբը Հայաստանում համերգաշարով հանդես կգա՝ ի աջակցություն բարդ իրավիճակի

Ֆրանսիական 𝐒𝐎𝐋𝐈-𝐓𝐔𝐓𝐓𝐈 երգչախումբը Հայաստանում հանդես կգա համերգաշարով։
Մշակութային այս նախագիծի միջոցով խումբը զորակցություն է հայտնում Հայաստանին այս բարդ ժամանակաշրջանում 
 
Համերգները տեղի կունենան․
 
Սեպտեմբեր 29-ին, ժամը՝ 19։00-ին
 
 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Խազեր» երգչախմբի հետ համատեղ
(Աբովյան 2, Երևան)
📆 Սեպտեմբեր 30-ին, ժամը՝ 15:00-ին
 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Սեբաստացիներ» ուսուցչական երչախմբի հետ համատեղ
(Բաբաջանյան 25, Երևան)
📆 Հոկտեմբեր 2-ին, ժամը՝ 17:00-ին
 Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Խազեր» երգչախմբի հետ համատեղ
(Գայի 1, Գյումրի)
📆 Հոկտեմբեր 3-ին, ժամը՝ 18:30-ին
 Ս․ Գրիգոր Նարեկացի եկեղեցու համերգասրահում «Վանաձորի կամերային երգչախմբի» հետ համատեղ
(Մյասնիկյան 23, Վանաձոր)
📆 Հոկտեմբեր 5-ին, ժամը՝ 14:30-ին
 Գոշավանքում (Տավուշի մարզ, գյուղ Գոշ)
 
𝐒𝐎𝐋𝐈-𝐓𝐔𝐓𝐓𝐈 վոկալ անսամբլը բաղկացած է 12 պրոֆեսիոնալ երգիչներից։ Խումբը գործում է ավելի քան 30 տարի՝ առանձնահատուկ ոգեշնչմամբ կատարելով ժամանակակից խմբերգային երաժշտություն։
Երգչախմբի բնօրրանը Փարիզի Սեն-Դենի համալսարանն է։Այն հիմնել և ղեկավարում է Դենիս Գոտեյրին:
Խմբի անդամները սիրում են հայկական երաժշտությունը ու իրենց երգացանկում ունեն մի շարք հայկական ժողովրդական երգերի մշակումներ։
Տեղեկություններրի համար կարող եք զանգահարել 095 77 75 70 հեռախոսահամարով։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։