Բացել լրահոսը Փակել լրահոսը
լճի գույն
A A
Հասարակություն

Կլիմայի փոփոխության հետևանքով լճերը փոխում են գույնը

 
Գիտնականները ցույց են տվել, թե գլոբալ տաքացման հետևանքով ինչպես է ջրամբարների կապույտ գունավորումը վերածվում պղտոր գորշ կանաչավուն երանգի՝ նշում է Հիդրոօդերևութաբանության կենտրոնը։
 
Լճերի երանգները կախված են այնպիսի գործոններից, ինչպիսիք են նստվածքների և ջրային բուսականության քանակները և տեսակները, սակայն երանգավորման գործընթացում մեծ նշանակություն ունեն նաև օդի ջերմաստիճանը, տեղումների քանակը, ջրամբարի տեխնիկական պարամետրերը և մի շարք այլ գործոններ։
Կապտագույն լճերը կազմում են մոլորակի լճերի 33%-ը, մնացած լճերն աչքի են ընկնում գորշ կանաչավուն երանգով:
 
Մեծամասամբ կապտագույն լճերը տեղակայված են բարձրադիր գոտիներում, որոնց բնորոշ է զով կլիմա, առատ տեղումներ և սառցակալման երևույթներ: Գորշ կանաչավուն լճերը հանդիպում են չորային տարածքներում։
 
Հյուսիսային Կարոլինայի համալսարանը վերլուծել է ավելի քան հինգ միլիոն արբանյակային պատկեր, որտեղ ներկայացված էին 85360 լճեր և ջրամբարներ 2013-2020թթ. ժամանակահատվածում:
 
Պարզվել է, որ կապույտ լճերը գնալով ավելի հազվադեպ են հանդիպում։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ ջրիմուռները սկսում են բազմանալ, ինչը բերում է ջրի որակի վատթարացման և ուղղակիորեն ազդում մարդկանց կենսամակարդակի և առողջության վրա: