Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+azgeri liga (2)
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը 31-րդն է Ազգերի լիգայի վարկանիշային աղյուսակում

Եվրոպական ֆուտբոլի միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը Ազգերի լիգայի խմբային փուլի արդյունքներով։

Հայաստանի հավաքականը վարկանիշով զբաղեցնում է 31-րդ տեղը։ Դա վատագույն արդյունքն է B լիգայում հանդես եկած թիմերի մեջ։ Աղյուսակը գլխավորում է Նիդեռլանդների հավաքականը, որը հաղթել է A լիգայի 4-րդ խմբում։

Եթե ՈՒԵՖԱ-ն Եվրո-2024-ի ընտրական փուլի վիճակահանության ժամանակ հաշվի առնի վարկանիշային այս աղյուսակը, ապա Հայաստանի հավաքականը կընդգրկվի 3-րդ զամբյուղում, քանի որ Եվրոպայի առաջնության կազմակերպիչ երկիրը՝ Գերմանիան, ինքնաբերաբար դուրս է մնալու մասնակիցների ցանկից։

Ըստ սույն վարկանիշի առաջին զամբյուղը կկազմեն հետևյալ երկրները․Նիդեռլանդներ, Խորվաթիա, Իսպանիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Բելգիա, Հունգարիա, Շվեյցարիա, Լեհաստան։

Երկրորդ զամբյուղը կկազմեն սույն հավաքականները․ Ֆրանսիա, Ավստրիա, Չեխիա, Անգլիա, Ուելս, Իսրայել, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Շոտլանդիա, Ֆինլանդիա։

Երրորդ զամբյուղ․Ուկրաինա, Իսլանդիա, Նորվեգիա, Սլովենիա, Իռլանդիա, Ալբանիա, Չեռնոգորիա, Ռումինիա, Շվեդիա, Հայաստան։

Նշենք, որ Եվրո-2024-ի վիճակահանությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, Ֆրանկֆուրտում։ Դրան կմասնակցեն 53 երկրներ, քանի որ Ռուսաստանի բոլոր հավաքականները հեռացվել են ՈՒԵՖԱ-ի ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից։ Թիմերը կբաժանվեն 10 խմբերի, որոնց հաղթողները և 2-րդ տեղերը գրաված հավաքականները միանգամից կմտնեն եզրափակիչ փուլ։