Հայաստանի պատանի բռնցքամարտիկը հաղթեց թուրք մրցակցին. Եվրոպայի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը հաջող մեկնարկեց Իտալիայում սկսած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
Մրցումների առաջին օրը մեր մարզիկները տարան չորս հաղթանակ։ 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը պարտության մատնեց ալբանացի Ջոնի Պաշուկին, 60 կգ քաշային Ռաֆայել Ներսեսյանը՝ թուրք Աբդուլահ Գոկչեին:
66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը հաղթեց Բուլղարիան ներկայացնող Հալիլ Խաշեմուն, իսկ
75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը՝ հույն Էլեֆտերոս Ցևրենտիդիսին: Միան +80 կգ քաշային Սարգիս Անդրիասյանը չկարողացավ հաղթահարել առաջին արգելքը՝ զիջելով Թուրքիայի ներկայացուցիչ Թուրգուտ Թարհանին:
Այսօր կկայանան նախնական փուլի հերթական մարտերը: 70 կգ քաշային Երանոս Օհանյանը կմրցի խորվաթ Անտե Միլկովիչի հետ: 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանի առաջին մրցակիցը ուկրաինացի Վլադիմիր Դուդարենկոն է: Աղջիկներից 52 կգ քաշային Լուսյա Ավետիսյանը կհանդիպի հույն Յոհաննա Կանցարիի, իսկ 60 կգ քաշային Լիլիթ Ասատրյանը՝ Սլովակիայի ներկայացուցիչ Նակա Վեբերի հետ: