Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տեր-Պետրոսյանը հստակ ասաց, որ պատրաստվենք նոր կապիտուլյացիայի. Ռուստամյան (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին մի թեզ ուներ, ասում էր, որ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է: Մենք այս գաղափարական պայքարը Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների դեմ տարել ենք դեռ վաղուց: Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորԱրմեն Ռուստամյանը:

«Ես վստահ եմ, որ նա չի փոխել իր մոտեցումները: Իրենք այն տեսակն են, ովքեր համարում են, որ հայ ժողովուրդն անկարող է և ամեն ինչ անում են ապացուցելու համար, որ մենք անկարող ազգ ենք և պետք է այստեղ ապրենք զուտ թուրքերի, ադրբեջանցիների բարեհաճության շնորհիվ. սա է իրենց ասածը: Փաստորեն, շատ հստակ արտահայտեց, որ այո, պետք է պատրաստվել կապիտուլյացիայի»:

Մանրամասները՝ տեսանյութում