Բացել լրահոսը Փակել լրահոսը
92.thumb_
A A
Քաղաքականություն

Ժամը 20.00-ին փակվել են հանրապետության 8 համայնքի 314 ընտրատեղամասերը

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Ժամը 20.00-ին փակվել են հանրապետության 8 համայնքի 314 ընտրատեղամասերը։

Ինչպես տեղեկացնում են ԿԸՀ-ից, առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 314 ընտրական տեղամասերը: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվել է 497 տեխնիկական սարքավորում:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել էր 4 տեղական հասարակական կազմակերպություն (դիտոդների ընդհանուր թիվը 210):

Ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 40.36 տոկոսը կամ 95 545 ընտրող։