Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անկախության գինը (տեսանյութ)

1991թ –ին  հանրաքվեով այո ասելը  նվազագույնն  էր ինքնիշխան պետություն ունենալու եւ անկախությունը պահպանելու համար։

Անկախության պահպանման և պետականության ամրապնդման համար Հայաստանը կանգնած է տարածաշրջանային լուրջ սպառնալիքների  առաջ։  Ադրբեջանական  զինված ուժերը առանց պատերազմ հայտարարելու ներխուժել եւ դեռ մնում են Հայաստանի սուվերեն տարածքում։   Այս պայմաններում նոր սադրանքի վտանգն առավել քան կանխատեսելի է։

 Եռաբլուրում ավելանում են նոր շիրիմները։ Ամեն մի նահատակի  հետ  հայ  հանրության մոտ կասկած է առաջանում՝ ինչու մնալ ռազմական մի կառույցի անդամ, որը  չի աջակցում օրհասական պահին։

Քաղաքագետները կարծում են, որ անկախության և պետականության պահպանման հիմնական ուղին ուժեղ բանակ և տնտեսություն ունենալն է։