Բացել լրահոսը Փակել լրահոսը
1663949193929
A A
Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի հանդիպումը Դոմինիկյան Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարի հետ (տեսանյութ)

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դոմինիկյան Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Ռոբերտո Ալվարեսի հետ:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-դոմինիկյան հարաբերությունների երկկողմ օրակարգին, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության առավել զարգացմանը միտված համատեղ քայլերի շուրջ: Այս առումով կարևորվել է վերջերս տեղի ունեցած երկու երկրների կողմից դեսպանների փոխադարձ հավատարմագրումը։

Արարատ Միրզոյանը և Ռոբերտո Ալվարեսը քննարկել են նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր: