Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռուբեն վարդանյան
A A
Քաղաքականություն

Պատերազմին հաջորդած դժվարություններն այստեղ մարդկանց չեն հիասթափեցնում․ Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետին

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ խոսեցինք Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման, լուծման ենթակա առաջնային խնդիրների ու հնարավոր համագործակցության մասին: Այս մասին գրառում է կատարել գործարար Ռուբեն Վարդանյանը։
 
«Խոսելով քաղաքի առաջնահերթ խնդիրների մասին, քաղաքապետն առանձնացրեց նաև մանկապարտեզների ավելացման հարցը: Այդպիսի «խնդրի» առկայությունն իսկապես ուրախացնում է ինձ: Սա նշանակում է, որ պատերազմին հաջորդած դժվարություններն այստեղ ապրող մարդկանց չեն հիասթափեցնում և նրանք շարունակում են իրենց ապագան տեսնել հայրենի քաղաքում»,-գրել է նա: