A
A
Հաստատվել է Հայաստան - Ուկրաինա խաղի մրցավարական կազմը
Աջակցիր «Ա1+»-ինՀաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան - Ուկրաինա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ժոաո Պինեյրոն (Պորտուգալիա)։ Մրցավարի օգնականներն են Բրունո Ժեզուսը (Պորտուգալիա) և Լուսիանո Մայան (Պորտուգալիա), 4-րդ պաշտոնյան է Անդրե Նարսիսոն (Պորտուգալիա)։
VAR-ի մրցավարն է Լուիս Գոդինյոն (Պորտուգալիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Բրունո Էստեվեսը (Պորտուգալիա)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Տերյե Հաուգե (Նորվեգիա), պատվիրակ՝ Միխալ Մերտինակ (Սլովակիա)։
Հիշեցնենք, որ Հայաստան - Ուկրաինա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17։00-ին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա