Բացել լրահոսը Փակել լրահոսը
փոշի
A A
Հասարակություն

Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում ն օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան,

Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում դիտված փոշեփոթորիկի հետևանքով, մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Նշվում է, որ երեկ գրանցված քամու պատճառով մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Արաբկիրում՝ 4․9 անգամ, Շենգավիթում՝ 8․4 անգամ, իսկ Նոր Նորքում՝ 12 անգամ։

Երեկ ուժգին քամին «Սուրմալու» առևտրի կենտրոնի կանգուն մնացած պատն էր փլուզել, Երևանի տարբեր վարչական շրջաններում 50 հաստաբուն ծառ էր տապալել։