Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis karen
A A
Հասարակություն

Կարեն Խաչանովը չի մասնակցի Թել Ավիվի թենիսի մրցաշարին

Աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը չի մասնակցի Թել Ավիվի մրցաշարին, որը կկայանա հաջորդ շաբաթ։ Նրան կփոխարինի ամերիկացի 23-ամյա թենիսիստ Ջեֆրի Ջոն Վուլֆը:

Այս շաբաթ Կարեն Խաչանովը բաց է թողել նաև ֆրանսիական Մեցում այս շաբաթ անցկացվող մրցաշարը, որտեղ նույնպես նախատեսել էր հանդես գալ։

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը չի պարզաբանել, թե ինչու է հրաժարվել այդ երկու մրցաշարերից։

Հիշեցնենք, որ վերջերս կայացած ԱՄՆ-ի բաց առաջնությունում նա առաջին անգամ հասել էր կիսաեզրափակիչ։