Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karlsen
A A
Սպորտ

Մագնուս Կարլսենը դեռևս բացատրություն չի տալիս իր արարքների համար

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն առաջին անգամ խոսել է Հանս Նիմանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Հիշեցնենք, որ նորվեգացի շախմատիստը Սենթ Լուիսի Grand Chess Tour-ում ամերիկացի գրոսմասյտերին պարտվելուց հետո լքել էր մրցաշարը, իսկ այս օրերին ընթացող Սերունդների գավաթ խաղարկությունում նա երկու քայլից հետո հանձնվել էր Նիմանին։

«Դեռ ոչինչ չեմ կարող ասել այդ մասին, - Chess24-ին ասել է Մագնուս Կարլսենը, - Բայց մարդիկ կարող են ինքնուրույն եզրակացություններ անել: Ես պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ Նիմանի ելույթներով: Կարծում եմ, նրա մարզիչ Մաքսիմ Դլուգին շատ լավ աշխատանք է կատարել»։

Մագնուս Կարլսենը խոստացել է Սերունդների գավաթից հետո հայտարարություն անել ստեղծված իրավիճակի մասին։

«Հավանաբար հաջորդ շաբաթվա սկզբին ես կհայտնեմ իմ տեսակետը։ Հիմա ավելին ասեմ չեմ կարող: Պետք է կենտրոնանամ մրցաշարի վրա», - նշել է աշխարհի չեմպիոնը։

Մագնուս Կառլսենը Սերունդների գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում կխաղա Լևոն Արոնյանի, իսկ Հանս Նիմանը՝ Լե Կուան Լիեմի հետ։ Նրանք իրար հետ կարող են հանդիպել միայն եզրափակիչում։