Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+hajastan-ukraina
A A
Սպորտ

Հայերը մեզ միշտ էլ օգնել են. ուկրաինացի լրագրող (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 24-ին սեփական դաշտում ընդունելու է Ուկրաինայի ազգային թիմին: Դա կլինի երկու երկրների թվով 10-րդ հակամարտությունը:

Հայաստանի և Ուկրաինայի հավաքականներն առաջին անգամ հանդիպել են 1997թ մայիսի 7-ին` 1998թ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում: Մինչ հանդիպումն ուկրաինացիները 5 խաղում վաստակել էին 11 միավոր և Գերմանիայի հավաքականի հետ կիսում էին առաջին երկու տեղերը: Հայաստանի հավաքականը 3 միավորով գտնվում էր նախավերջին` 5-րդ հորիզոնականում:

Խաղից առաջ Կիևի «Ռեսպուբլիկական» մարզադաշտի մամուլի կենտրոնում ուկրաինացի լրագրողները, հիմնականում երիտասարդ, մեզ, հայ լրագրողներիս ասում էին, որ իրենց թիմը վստահ հաղթանակ է տոնելու: Մենք, ինքնին, լռում էինք, քանի որ հասկանում էինք, որ հանդիպման ֆավորիտները հենց դաշտի տերերն էին: Սակայն, խաղը լրիվ այլ սցենարով ընթացավ:

Հանդիպման արդեն 6-րդ րոպեին Անդրեյ Շևչենկոն բացեց հաշիվը: Տանտերերը փորձում էին զարգացնել հաջողությունը,սակայն մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկին գերազանց խաղ ցուցադրեց և ետ մղեց ուկրաինացիների բոլոր վտանգավոր հարվածները: Իսկ ահա երկրորդ կեսի 75-րդ րոպեին մեր ֆուտբոլիստները վտանգավոր հակագրոհ կազմակերպեցին և Արթուր Պետրոսյանը հաշվենկատ հարվածով հավասարեցրեց հաշիվը: Խաղն այդպես էլ ավարտվեց` 1:1:

Հանդիպումից հետո, երբ վերելակով իջնում էինք մամուլի կենտրոնից, ուկրաինացի երիտասարդ լրագրողները սկսեցին բարձրաձայն դժգոհել մեր ֆուտբոլիստներից, որոնք ըստ իրենց այլևս հույս չունեն մտնելու եզրափակիչ փուլ, ուստի անիմաստ էր պայքարել և միավորներ «փախցնել» իրենց բարեկամ երկրից: Հայ լրագրողներով դարձյալ լռեցինք, քանի որ չցանկացանք մեր մեկնաբանություններով «աղ լցնել իրենց վերքին»:

Այդ ժամանակ ուկրաինացի մի տարեց լրագրող բարձրաձայն ասաց. «Տղաներ, հայերը մեզ միշտ էլ օգնել են: Խորհրդային տարիներին «Արարատը» միշտ հաղթում էր մոսկովյան թիմերին և օգնում Կիևի «Դինամոյին» դառնալ չեմպիոն»: Ուկրաինացի երիտասարդ լրագրողները դրանից հետո դադարեցին դժգոհությունները