Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քրիստիննե Գրիգորյան (8)
A A
Պաշտոնական

Քրիստիննե Գրիգորյանը իտալական TEMPI պարբերականին տված հարցազրույցում խոսել է հայ զինծառայողների հանդեպ խոշտանգումներից

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հարցազրույց է ունեցել իտալական TEMPI պարբերականի հետ:
 
Զրույցի ընթացքում Պաշտպանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին:
 
Ներկայացրել զինծառայողների ու զոհվածների մարմինների նկատմամբ իրականացված խոշտանգումների, նվաստացումների ու այլ անմարդկային վերաբերմունքի դեպքերը:
 
Տեղեկացրել է քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, զոհված, վնասվածքներ ստացած և տեղահանված քաղաքացիական բնակչության մասին վկայող տվյալներ: