Ինքնաձիգից կրակոցներ՝ Գեղարքունիքում․ բերման ենթարկվածը հայտնի բախտագուշակ Վարսիկի որդին է․ shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ՝ սեպտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում` տեղեկացնում է shamshyan.com կայքը։ Ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գավառ վարչական շրջանի Գանձակ բնակավայրում բնակիչը ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակում։
Օպերատիվ տեղեկությունները ստանալով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ) մեկնում են նշված բնակավայր, որտեղ Հ. Աբրահամյան փողոցում նկատում են ենթադրյալ կրակոցներ արձակող քաղաքացուն և փորձում են նրան վնասազերծել, սակայն վերջինս իր ձեռքին եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակում դեպի օդ, ապա դիմում փախուստի։ Ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, հետապնդում են այդ քաղաքացուն, ով փախնում և մտնում է Հակոբ Պարոնյան փողոցի N6 հասցեում գտնվող առանձնատան բակը։ Արդեն տեղում մարզի ոստիկանապետի և Գավառի ոստիկանապետի գլխավորությամբ սկսվում է այդ քաղաքացու հետ բացատրական աշխատանքներ տարվել, սակայն այդ տղամարդը դարձյալ հրաժարվում է կատարել ոստիկանների օրինական պահանջները, այն է՝ ցած դնել զենքը և ինքնակամ հանձնվել։
Տևական ժամանակ արդյունք չտալով՝ այդ քաղաքացին առանձնատան պարսպի վրայով դիմում է փախուստի, սակայն այս անգամ ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում հնարավոր է լինում նրան վնասազերծել, ապա տեղափոխել ոստիկանության Գավառի բաժին։
Տեղում դեպքի վայրի զննությամբ Գանձակ բնակավայրի Հ. Աբրահամյան և Հ. Պարոնյան փողոցների խաչմերուկում գտնվող մթերային խանութի դիմացի հատվածից հայտնաբերվել է թվով 3 հատ, Հ. Պարոնյան փողոցի սկզբնամասից՝ 4 հատ, իսկ Հ. Պարոնյան 6 հասցեում գտնվող առանձնատան բակից՝ 1 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի կրակված պարկուճներ։
Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Գեղարքունիքում հայտնի «Գավառի բախտագուշակ Վարսիկի» տղա՝ 41-ամյա Սարգիս Հակոբյանն է։ Վերջինս փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հայտնել է, որ այդ ամբողջ զեն-քզինամթերքը ինքը ձեռք է բերել արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։