Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհաշիջում
A A
Հասարակություն

Աբովյանի անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 20-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում գործող անձեռոցիկի արտադրամասում այրվում է թուղթ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։