Բացել լրահոսը Փակել լրահոսը
Օվերչուկ
A A
Տնտեսություն

Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել կապերը Հայաստանի հետ ու լուծել տնտեսական խնդիրները իրականում .Ալեքսեյ Օվերչուկ

Sputnik. Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել կապերը Հայաստանի հետ ու լուծել տնտեսական խնդիրները իրականում, դա միայն գեղեցիկ խոսքեր չեն։ Այսօր ՏԱՍՍ-ին հետ հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը որպես ռուսական պատվիրակության ղեկավար ժամանել է Երևան՝ մասնակցելու Հայ- ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին։
«Մենք այստեղ ենք ժամանել այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ, որ ընդգծենք Հայաստանի հետ մեր պատմական առնչությունը և մեր ժողովուրդների և տնտեսությունների միջև կապերը զարգացնելու և ամրապնդելու ձգտումը։ Սա արդեն իններորդ համաժողովն է, այն տեղի է ունենում մեր երկրների համար բարդ ժամանակաշրջանում։ Խնդիրը Ռուսաստանի ու Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրների գործնական լուծումն է։ Դրանք ոչ թե գեղեցիկ խոսքեր են, ոչ թե տեսություն և ոչ թե խոստումներ, այլ իրական աշխատանք ՝ ի շահ մեր երկրների բնակչության», - նշել է ՌԴ կառավարության նախագահի տեղակալը։