Բացել լրահոսը Փակել լրահոսը
erdoghan
A A
Քաղաքականություն

Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, թե ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից տեղեկատվություն է ստացել Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին:

«Ադրբեջանը հայտարարեց Հայաստանի սադրանքին ի պատասխան սկսած գործողության ավարտի մասին: Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, իմաստ չունի այն աժմ քննարկել: Համաձայն պարոն Իլհամից իմ ստացած տեղեկատվության՝ մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք», - РИА "Новости"-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Էրդողանը օդանավում՝ Սամարղանդից վերադարձի ճանապարհին:

«Հայաստանի համար այժմ կարևոր է հնարավորինս շուտ հրաժարվել Ադրբեջանի դեմ սադրանքներից, գործել ավելի վաղ իր ստանձնած պարտավորություններին համապատասխան և կենտրոնանալ խաղաղության ու համագործակցության վրա»,-պնդել է Թուրքիայի նախագահը՝ ամփոփելով. «Մենք ցանկանում ենք, որպեսզի նորմալացման գործընթացը մեր տարածաշրջանում հաջողությամբ ավարտվի, և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը ապահովվեն երկար ժամանակով»: