Բացել լրահոսը Փակել լրահոսը
307085969_2416237711852157_2225978450806222188_n
A A
Պաշտոնական

Դեսպան Սմբատյանը հանդիպում է ունեցել Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հանդիպում ունեցավ Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
 
Իր ելույթում ՀՀ դեսպանն անդրադարձ կատարեց Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի համագործակցությանը և այս հարցում Վրաստանի հայ համայնքի ունեցած առանցքային դերակատարությանը։ Ներկայացվեց նաև Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակը։
 
Այնուհետև դեսպան Սմբատյանը պատասխանեց համայնքի ներկայացուցիչների հարցերին։