Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» հաղթեց, իսկ «Արարատը»` պարտվեց

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացան 8-րդ տուրի հերթական երկու խաղերը:

ԲԿՄԱ-ն իր հարկի տակ ընդունեց «Արարատին»: Առաջին խաղակեսում գոլ բաց թողնելուց հետո, բանակային ֆուտբոլիստները ընդմիջումից հետո երկու գոլ խփեցին և կամային հաղթանակ տարան` 2:1: «Արարատը» 8 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ ԲԿՄԱ-ն 6 միավորով դեռևս մնում է նախավերջին հորիզոնականում:

Առաջնության նորեկ «Լեռնային Արցախը» Վայքում հյուրընկալեց «Արարատ-Արմենիային»: Խաղի 48-րդ րոպեին նիգերիացի Տենտոն Յենեի խփած միակ գոլը հաղթանակ բերեց հյուրերին:

«Արարատ-Արմենիան» 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, վաստակեց 16 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: Առաջատար «Ալաշկերտն» ունի 16 միավոր, սակայն այն մեկ խաղ ավելի է անցկացրել: «Լեռնային Արցախը» կրեց 4-րդ պարտությունն առաջնությունում և այժմ 10 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում:

Տուրը կավարտվի «Ուրարտու» - «Փյունիկ» սկզբունքային խաղով: Այն կկայանա սեպտեմբերի 19-ին: