Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess patani (1)
A A
Սպորտ

Հայաստանի պատանի շախմատիստները նոր մեդալներ չնվաճեցին

Ռումինիայում ավարտված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատվիրակներին չհաջողվեց նոր մեդալ նվաճել:

Հիշեցնենք, որ մեր 18-ամյա շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը 10 հնարավորից վաստակելով 10 միավոր, ժամանակից շուտ դարձավ չեմպիոն և նվաճեց ոսկե մեդալ: Իսկ ահա մրցանակային տեղերի համար պայքարող մեր պատանի շախմատիստներին չհաջողվեց հասնել նման արդյունքի:

18 տարեկան պատանիների մրցաշարում հաջող հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը վերջին տուրում պարտվեց իսրայելցի շախմատիստին և վաստակած 7,5 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը: Հաղթանակի դեպքում նա միանշանակ կգրավեր 2-րդ տեղը:

16 տարեկան պատանիների մրցաշարում մեդալ նվաճելու ռեալ շանս ուներ Էմին Օհանյանը, որը 10 տուրից հետո վաստակել էր 7,5 միավոր և զբաղեցնում էր 3-րդ տեղը: Սակայն, վերջին մրցախաղում նա զիջեց իսպանացի մրցակցին և նահանջեց 8-րդ հորիզոնական: Հաջողության դեպքում նա դարձյալ կգրավեր 2-րդ տեղը: