A
A
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են Mercedes Vito-ն ու Kia Sorento-ն. կա 6 վիրավոր
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30–ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Vito և Kia Sorento մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: