Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_299983198_789133625612377_2207308164529866025_n (1)
A A
Տնտեսություն

Անցնող շաբաթվա ընթացքում ընկերությունը գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ հայտարարությունը

ԶՊՄԿ-ն տեղեկացնում է, որ չնայած ստեղծված իրավիճակին, անցնող շաբաթվա ընթացքում ընկերությունը գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով՝ պահպանելով անվտանգության միջոցառումները։

Բոլոր արտադրամասերը աշխատել և շարունակում են աշխատել անխափան։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործարանում մշտական ​​հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։

ԶՊՄԿ-ի բոլոր ներքին կառույցները պատրաստ են իրականացնել արագ և արդյունավետ միջոցառումներ՝ համաձայն հաստատված գործողությունների ծրագրի։