Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր Տնտեսություն

Հայկական Revytech-ը համագործակցության պայմանագիր կնքեց առաջատար SAP-ի ու SAP Fioneer-ի հետ (տեսանյութ)

Հայկական Revytech-ը, համաշխարհային տեխնոլոգիական առաջատար SAP-ն ու ֆինանսական ծառայությունների ծրագրային ապահովման մատակարար SAP Fioneer համագործակցության պայմանագիր են ստորագրել

Հայկական Revytech ընկերությունը` ի դեմս գլխավոր տնօրեն Տիգրան Սիմոնյանի, SAP ընկերությունը` SAP CEE Multicountries կլաստերի գործադիր տնօրեն Ալեքսանդր Մետեչկոյի, և ֆինանսական ծառայությունների ծրագրային ապահովման լուծումների և հարթակների համաշխարհային մատակարար SAP Fioneer-ը` ի դեմս ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Դիրկ Կրուսի, ստորագրել են համագործակցության պայմանագրեր։ SAP և SAP Fioneer ըկերությունների ներկայացուցիչները Revytech-ի հրավերով, հնգօրյա այցով Հայաստան են ժամանել համագործակցության մեկնարկի, Հայաստանի թվային տրանսֆորմացիայի օրակարգին ծանոթանալու և ընթացիկ նախագծերի շրջանակներում գործնական հանդիպումների մասնակցելու նպատակով։

Համագործակցության նպատակն է Հայաստանի ֆինանսական, մասնավոր և պետական կառավարման ոլորտներում ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատար լուծումների ներկայացումն ու ներդրումը, փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար աճի ներուժի և նոր բիզնես մոդելների առաջարկումը, ինչպես նաև կարգավորող և վերահսկողական մարմիններին իրական ժամանակի ռեժիմիում արդյունավետ գործիքներով ապահովումը։ Revytech-ի, SAP-ի և SAP Fioneer-ի համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել համատեղ մշակումներ ֆինանսական ոլորտում նորարարական պրոդուկտների ստեղծման և միջազգային շուկաներում համատեղ առաջխաղացման ուղղությամբ։ Revytech-ը՝ որպես SAP-ի գործընկեր Հայաստանում, տրամադրում է SAP ձեռնարկատիրական լուծումների ամբողջական ծառայություններ տարբեր ոլորտների ընկերություններին՝ սկսած նախագծերի խորհրդատվությունից, իրականացումից և ինտեգրումից մինչև անհատականացում և հավելվածների մշակում:

Բացի այդ, ընկերությունները նախատեսում են ակտիվորեն մասնակցել երկրի թվային օրակարգի առաջմղմանը, կիսվել տարբեր բնագավառներում տեխնոլոգիաների ներդրման փորձառությամբ և թվային վերափոխման ուղղությամբ առկա հսկայական փորձով: SAP-ի կորպորատիվ ծրագրային լուծումները կիրառվում են աշխարհի տարբեր երկրների կառավարությունների և հազարավոր մասնավոր ընկերությունների կողմից:

Revytech-ի տնօրեն Տիգրան Սիմոնյանի խոսքով՝ ընկերությունը որպես SAP-ի գործընկեր Հայաստանում, տրամադրում է SAP ձեռնարկատիրական լուծումների ամբողջական ծառայություններ տարբեր ոլորտների համար՝ սկսած նախագծերի շուրջ խորհրդատվությունից, իրագործումից և ինտեգրումից մինչև անհատականացում և հավելվածների մշակում: «Revytech-ը դարձնել Հայաստանում թիվ 1 տեխնոլոգիական ընկերություններից մեկն ու ձգտել նրան, որ այն համաշխարհային շուկայում զգալի դերակատարում ունենա. սա է մեր գլխավոր նպատակը»,- նշել է Տիգրան Սիմոնյանը և հավելել, - «Շուրջ մեկ տարի է, ինչ Revytech-ը գործում է, և այս մեկ տարվա մեր գլխավոր ձեռքբերումը մեր գործընկերներն են՝ SAP-ը, HP-ն, UiPath-ը և Thales-ը։ SAP ընկերությունը ոլորտում առաջատարներից է, ունի ներկայացվածություն 180-ից ավելի երկրներում։ Ուստի մենք եզակի հնարավորություն ենք ստանում մեր պրոդուկտներն ու ծառայությունները ներկայացնել համաշխարհային շուկայում։ Բացի այդ՝ այս համագործակցությամբ մենք նաև առաջատար ընկերությունների փորձն ու տեխնոլոգիաներն ենք բերում Հայաստան և դրանով նպաստում ոլորտի զարգացմանն ու թվային վերափոխման արագացմանը»։

«Բանկերն ու ֆինանսական ինստիտուտները կարևոր դերակատարում ունեն Հայաստանի տնտեսության թվայնացման և վերականգնման գործում։ Մեր գործընկերության նպատակն է մասնակից բանկերին և, հետևաբար, նրանց հաճախորդներին ապահովել վերջնական ամպային պահոցների վրա հիմնված բանկային հարթակով, որը մշակվել է Հայաստանի բանկային ոլորտը վերափոխելու համար։ Մեր գործընկերների՝ Revytech-ի և SAP-ի հետ ուրախ ենք բերելու մեր փորձն այս տարածաշրջան և, տեղական օրենսդրությունը հաշվի առնելով, նպաստելու ծրագրային ապահովման սահուն իրականացնանն ու տնտեսական աճին»,- ասել է SAP Fioneer-ի Գլխավոր գործադիր տնօրեն Դիրկ Կրուսը։

SAP CEE Multicountries կլաստերի գործադիր տնօրեն Ալեքսանդր Մետեչկոն իր խոսքում նշել է. «Մենք ուրախ ենք ողջունել մեր նոր գործընկերոջը SAP էկոհամակարգում: Revytech-ն իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կհեշտացնի հայկական ընկերությունների անցումը դեպի թվային տնտեսություն և SAP-ի կողմից առաջարկվող լուծումների կիրառումը: Վստահ եմ, որ Revytech-ի հետ մեր համագործակցությունը կօգնի ստեղծել նոր տեխնոլոգիական գործիքներ, իրականացնել ՏՏ ոլորտի վերափոխման լայնածավալ ծրագրեր և կարագացնի ընկերությունների մուտքը միջազգային շուկաներ»։

Հայաստան այցի շրջանակում SAP, SAP Fioneer ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչներն այցելել են ԹՈՒՄՈ կենտրոն, հանիպումներ են ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի, ԲՏԱ նախարարության և մի շարք այլ նախարությունների և պետական  կառավարման մարմինների հետ։ Այցի ընթացքում Հայաստանի բանկերին և ֆինանսական կառույցներին ներկայացվել է նաև SAP Fioneer, SAP և REVYTECH ընկերությունների կողմից մշակված ամպային նորարարական հարթակը` CLaaS platform-ը (Corporate landscape as a service նոր բիզնես մոդել), վերջինիս առավելություններն ու հնարավորություները:

***

Revytech-ը ծառայություններ է մատուցում մի շարք ուղղություններով՝ ծրագրային ապահովման մշակում /ձեռնարկատիրական ծրագրեր, բջջային հավելվածներ Android/IOS և այլն, ապարատային մատակարարում/HPE տվյալների կենտրոնի սարքավորումներ և լուծումներ, ցանկացած բարդության ենթակառուցվածքների ստեղծում և սպասարկում։ ՏՏ գործառնությունների ծառայություններ / DevOps, NetOps: , DBOps, SysOps և այլն, կառուցվածքային և օպտիկական ցանցերի նախագծում և ներդրում, RPA/ռոբոտային գործընթացների ավտոմատացման ծառայություններ, SAP-ի ծրագրային ապահովման լիցենզիայի վերավաճառք և իրականացում, UiPath-ի ծրագրային ապահովման լիցենզիայի վերավաճառք, տվյալների վերլուծության ծառայություններ՝ հիմնված SAP BI-ի և HANA-ի հիշողության հաշվողական հարթակի վրա։ Ընկերությունն առաջաևկում է նաև արհեստական բանականության և մեքենայական ուսուցման վրա հիմնված ծառայություններ, կիբերանվտանգության ծառայություններ, ներառյալ կիբերանվտանգության շրջանակի նախագծում, ներդրում և սպասարկում, ներթափանցման թեստավորման ծառայություններ։ Ընկերությունն առաջարկում է նաև կորպորատիվ էներգիայի մատակարարման ցանցերի նախագծում և տեղադրում, տվյալների կենտրոնների նախագծում և ներդրում և շատ ավելին: REVYTECH բրենդի ներքո հանդես եկող «ԱԿԲԱ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ ՓԲԸ»-ն հիմնադրվել է «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ ՓԲԸ» և «ՌԵՎՈԼՈՒՇՆԱՐԻ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ ՓԲ» ընկերությունների կողմից:  

«ACBA Federation»-ի և «Revolutionary Technologies»-ի կողմից:

***

«SAP» ընկերությունը ձեռնարկությունների կիրառական ծրագրերի աշխարհում խոշորագույն մատակարարն է: Այն հիմնադրվել է 1972 թվականին Գերմանիայում և դարձել բիզնես գործընթացների կառավարման ծրագրային լուծումների աշխարհի առաջատար արտադրողներից մեկը, որը մշակում է ձեռնարկատիրական ծրագրեր՝ բիզնես գործառնությունները և հաճախորդների հետ հարաբերությունները կառավարելու համար։  Ընկերությունը լուծումներ է առաջարկում բիզնեսի 25 ոլորտներին և 12 ուղղություններին: «SAP» ընկերության հաճախորդներ են հանդիսանում աշխարհի 100 խոշորագույն կազմակերպություններից 99-ը: Կազմակերպությունն աշխատատեղերով է ապահովում ավելի քան 110 աշխատակցի աշխատակցի` աշխարհի ավելի քան 180 երկրներում:

***

SAP Fioneer-ը հիմնադրվել է 2021 թվականին՝ որպես Dediq-ի և համաշխարհային տեխնոլոգիական հսկա SAP-ի համատեղ ձեռնարկություն՝ դառնալու ֆինանսական ծառայությունների ծրագրային լուծումների և հարթակների աշխարհի առաջատար մատակարարը: Համատեղելով ապացուցված, համաշխարհային կարգի տեխնոլոգիան, փորձառությունն ու գործընկերների լայն էկոհամակարգը՝ SAP Fioneer-ը հնարավորություն է տալիս բանկերին և ապահովագրական ընկերություններին փոխակերպել, զարգացնել և տարբերակել իրենց բիզնեսը՝ միաժամանակ բավարարելով արագության, մասշտաբայնության և ծախսարդյունավետության իրենց կարիքները թվային բիզնեսի, ամպային տեխնոլոգիաների, բանկային և ապահովագրական գործընթացների ավարտուն լուծումների միջոցով: SAP Fioneer-ը գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում, ընկերության հաճախորդների թիվը գերազանցում է 800-ը, այն  ունի շուրջ 1000 աշխատակից աշխարհի 14 երկրների 17 գրասենյակներում։ Ընկերությունն ունի հզոր ներկայություն Եվրոպայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ լայն գործընկերային էկոհամակարգով։

Ավելին իմանալու համար այցելեք՝ www.sapfioneer.com. Հետևեք SAP Fioneer-ին Twitter և LinkedIn սոցիալական մեդիայի հարթակներում: