Բացել լրահոսը Փակել լրահոսը
սիդորով
A A
Քաղաքականություն

Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ուղարկման մասին դեռ խոսք չկա․ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար

Հայաստանի  ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ուղարկաման մասին դեռ խոսք չկա, կազմակերպությունը հույս ունի, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:
 
«Եկեք առաջ չընկնենք։ Ուզում եմ միայն ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», - լրագրողներին ասել է Սիդորովը։
 
«Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ո՛չ սեպտեմբերի 13-ին, ո՛չ երեկ, ո՛չ այսօր, և, կարծում եմ, մոտ ապագայում՝ խոսք չի գնում», - ընդգծել է նա:
 
Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին։
 
Իսկ ՀԱՊԿ առաքելությունը Երևան կժամանի սեպտեմբերի 15-ի երեկոյան։