Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mesi 15,09
A A
Սպորտ

Լիոնել Մեսսին նոր ռեկորդ է սահմանել չեմպիոնների լիգայում

Ֆրանսիական «ՊՍԺ»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի Հայֆայի «Մաքաբիի» հետ խաղում դառնալով գոլի հեղինակ, հերթական ռեկորդն է սահմանել մրցաշարում։

Այդպիսով, «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը  չեմպիոնների լիգայում գրավել է 39 տարբեր թիմերի դարպասը։ Մինչ այդ Լիոնել Մեսսին այդ ռեկորդը կիսում էր Կրիշտիանու Ռոնալդուի հետ, որն անհանգստություն է պատճառել 38 թիմերի դարպասապահներին։

Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողը չի խաղում չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում։