Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Թովմասյան
A A
Պաշտոնական

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել։

Արցախը եղել է, կա և լինելու է։

Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։

ԱՀ անկախության հարցում անընդունելի են առանց  Արցախի ժողովրդի և Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների տեսակետը հաշվի առնելու հայտարարություններ, հարցազրույցներ և դիրքորոշումներ հայտնելը։

2020թ. սեպտեմբերի 27-ը մեր կյանքը բաժանել է 2 մասի` մինչև և հետո։

Տարածաշրջանում տևական խաղաղության դարաշրջանի ճանապարհը հարթ չէ։ Այն շատ լավ գիտակցում են ԱՀ Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերը։

Արցախի խորհրդարանի խմբակցություններն իրենց հայտարարություններում անընդունելի են համարել Ադրբեջանի կազմում  կամ դրա շուրջ ցանկացած քննարկում։ Դա այն կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու ։

Այդ մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել և այսօր էլ վերահաստատել է , որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական պատմական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար։

 Անկախության համար այս երկար ու ձիգ տարիներին  մենք չափազանց թանկ գին ենք վճարել։ Արցախի նորօրյա պատմությունը, պետական սահմանը գծվել են մեր զոհված ազատամարտիկների արյան գնով։

Սիրելի' հայրենակիցներ

Մենք մեր պատմությունը անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք։