Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վարչապետի հայտարարությունից հետո քաղաքացիները Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են անում (տեսանյութ)

Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Ազգային ժողովի դիմաց։ Նրանք վրդովված են վարչապետի այն հայտարարությունից, թե ինքը մտադիր է ստորագրել փաստաթուղթ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ հանուն խաղաղության գնալու ծանր որոշումների։ 

«Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք այդ որոշումների պետք է գնանք՝ երաշխավորելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տևական կայունությունն ու խաղաղությունը։ Մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 տարի հետո նոր պատերազմ կսկսվի։

Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ «դավաճան» կասի, նույնիսկ կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում, հետո ինչ կլինի ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»:

Տեսանյութը՝ News.am-ի։