Բացել լրահոսը Փակել լրահոսը
Չավուշօղլու
A A
Քաղաքականություն

Չավուշօղլուն խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում դիվանագիտական թղթակիցների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիային` հայտնում է Ermenihaber-ը։

Չշեղվելով ադրբեջանական քարոզչական գծից՝ նա Հայաստանին է մեղադրել զինված բախումներ սկսելու մեջ:

Չավուշօղլուն նախ խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանին արված համապարփակ խաղաղության պայմանագրի առաջարկի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացի մասին: Ապա Հայաստանին մեղադրել է համապարփակ խաղաղություն կնքելու մասին Ադրբեջանի առաջարկը երկար ժամանակ անպատասխան թողնելու մեջ։

Չավուշօղլուն հերթական անգամ Հայաստանի քայլներն անվանել է «սադրիչ» ու շեշտել, որ Ադրբեջանն էլ իր հերթին պատասխանում է դրանց։

«Եթե   մենք ցանկանում ենք այստեղ տևական խաղաղություն, Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից և համագործակցությանն ու խաղաղությունը միտված անկեղծ քայլեր ձեռնարկի՝ թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի ուղղությամբ»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։