Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրետակոծված բնակավայրեր
A A
Հասարակություն

Թշնամին կրակել է Նորավանի բարձրաոլտ լարերի ուղղությամբ․ 8 գյուղերում երկու օր է լույս չկա

Թշնամին վնասել է Նորավանի և հարակից գյուղերի քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ, մասնավորապես կրակ է բացել Նորավան գյուղի բարձրաոլտ լարերի ուղղությամբ, որի հետևանքով արդեն 2 օր է, ինչ հոսանքազրկվել է Սիսիանի շրջանի 8 գյուղ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագոիհի Թովմասյանը։

«Կրակոցների հետևանքով վնասվել են հիմնանորոգված ճանապարհի մի քանի հատվածներ, բնակչի մեքենա, կոմբայն, շարքացան, փլուզվել է «Հովվի տան» շենքը: Ինչպես գյուղապետն է նշում՝ բնակիչների մոտ խուճապ չկա: Որոշ բնակիչներ սեփական նախաձեռնությամբ գյուղից տարհանել են կանանց և երեխաներին»,-գրել է պատգամավորը։